Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Էս երկրում տղամարդկությունը կորել է, այո՛

Էս երկրում տղամարդկությունը կորել է, այո՛
14.11.2023 | 18:15

Ես, օրինակ սպասում եմ, թե երբ են պատասխանատվության հրավիրելու բնական լանդշաֆտները կեղծ պաշտպանական կառւյցների համար ոչնչացնողներին ։

Երկու կոպեկի համար երկիրը խլուրդի նման ավիրել եք։

Իսկ անտառները, այդ թվում թանկարժեք տեսակի ծառատեսակներ կտրելով միլիոնների, միլլիարդների վնաս եք տվել։

Եվ այդ փոսերը, խրամատները, կուպոլները մեր անվտանգության հետ բացարձակ կապ չունեն։

Հերիք է խաբեք։

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ասում եք կապ չունեք:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia պահպանվող տարածքներում սրա պատասխանատուն ո՞վ է, եթե բանակի հետ կապ չունի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia համայնքի ղեկավարներն ի՞նչ ֆունկցիա ունեն այս ամենում։

Որտեղ փորել են, դրանց տեղը թշնամին է եկել նստել։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11880

Մեկնաբանություններ